Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք կգերիշխեն, ինչպես Ռոնալդուն և Մեսսին. Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է իր կարծիքով, թե արդյոք Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը կկարողանա՞ն ապագայում գերիշխել ֆուտբոլում, ինչպես Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, փոխանցում է Marca-ն:

«Նրանք տաղանդ ունեն, դա միանշանակ է, բայց ով գիտի, միգուցե 2-3 տարի հետո նոր երիտասարդ հարձակվողներ կլինեն, ովքեր կհասնեն նրանց:

Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ նրանք գերիշխելու են համաշխարհային ֆուտբոլում, ինչպես Մեսսին և Ռոնալդուն վերջին 12 տարիներին։ Նրանք նվաճեցին բոլոր հնարավոր տիտղոսները և կերտեցին պատմություն:

Կարծում եմ, որ առաջիկա 10-ը տարում մի քանի խաղացողներ անմիջապես կհավակնեն լավագույնի կոչմանը։

Մբապեն լավ է խաղում երկու ոտքերով. Նա ինձ հիշեցնում է Թիերի Անրիին, ես կասկած չունեմ, որ Կիլիանը ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մեջ։

Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա նա երբեմն կարող է դանդաղ թվալ, բայց իրականում նա արագ է, պայթյունավտանգ: Նա նույնպես կարող է դառնալ լավագույններից մեկը»,- ​​ասել է Լևանդովսկին: