Ռոնալդուի կարծիքով Ռանգնիկի մակարդակը բավարար չէ ՄՅՈւ-ում աշխատելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լարված հարաբերությունների մեջ է մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ։

Ինչպես տեղեկացնում է As-ը, պորտուգալացին կարծում է, որ գերմանացին բավարար մակարդակ չունի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու համար։ Նա քննադատում է Ռալֆի մեթոդները։

Իր հերթին Ռանգնիկը դժգոհ է Կրիշտիանուի խաղից։ Բայց մարզիչը չունի կայացած խաղացողների աջակցությունը «Յունայթեդի» հանդերձարանում:

Ռոնալդուն 2022 թվականին դեռևս գոլ չի հեղինակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում` 6 անընդմեջ գոլազուրկ խաղ: