Մեսսին ՊՍԺ-ում հետք չի թողնի. Ռոտեն

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը կարծում է, որ փարիզյան ակումբն ապարդյուն պայմանագիր է կնքել արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ։

«Լեոն հետք չի թողնի ՊՍԺ-ում. Նա այլ թիմի ֆուտբոլիստ է, նրա անոընը միշտ կապվելու է միայն «Բարսելոնայի» հետ։ Սա նրա իրական կյանքն է։ Մեսսին միշտ հանգստյան օրերին թռչում է Կատալոնիա:

Փարիզում Լիոնելը չի ​​կարող ցուցադրել ֆուտբոլի այն մակարդակը, որն ուներ «Բարսելոնայում»։ Նա կարոտում է այն թիմակիցներին, որոնց հետ խաղացել է Կատալոնիայում։ Այժմ ՊՍԺ-ն շատ խնդիրներ ունի նորեկների ադապտացիայի հետ կապված»,- Ժերոմի խոսքերն է մեջբերում Marca-ն :

34-ամյա արգենտինացին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցակցրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: