Վինիսիուս. Նման ֆուտբոլիստների տեսել եմ միայն վիդեոխաղերում

Վինիսիուս Ժունիորը խոսել է Կարիմ Բենզեմայի հետ Մադրիդի «Ռեալում» խաղալու մասին։

«Նա հիանալի մարդ է և հիանալի խաղացող: Ամեն ինչ անում է, որպեսզի օգնի ինձ խաղադաշտում և դրանից դուրս: Ինչ-որ բան է հուշում, բայց, իհարկե, դա ավելի հաճախ է անում խաղադաշտում։

Նման թիմակցի հետ խաղալը երազանք է։ Նման խաղացողների ես տեսել եմ միայն վիդեոխաղերում, նրա մակարդակը զարմանալի է։ Չեմ կարծում, որ երբևէ խաղացել եմ նման մակարդակի հարձակվողների հետ: Նա տարբերվում է և շատ բան է տալիս թիմին։ Երբ Կարիմը խաղադաշտում չէ, թիմին խաղում ինչ-որ բան պակասում է։

Բենզեման հենց սկզբից հավատաց ինձ և աջակցեց ինձ։ Ես նրա համար սկսեցի գոտիներ ազատելը, նա էլ նույնը արեց ինձ համար։ Մենք փորձում ենք փոխըմբռնումը հասցնել իդեալականին, որպեսզի ակումբի համար հաղթանակներ բերենք։

Նա ինձ օգնում է ավելի շատ գոլային փոխանցում կատարել, ավելի շատ գոլեր խփել և ավելի օգտակար լինել թիմին»,- ասել է բրազիլացին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին։