ՖԻՖԱ-ն արգելել էր Պալմեյրասին աշխարհի ակումբային առաջնությունում խաղալ ավանդական մարզաշապիկով

Բրազիլական «Պալմեյրասը» մտադիր էր աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսիի» դեմ խաղալ ավանդական կանաչ մարզահագուստով, սակայն ՖԻՖԱ-ի կողմից արգելք է ստացել, հայտնում է l’Equipe-ը:

Իր ներկայիս հանդերձանքով «Պալմեյրասն» աջակցում է բնապահպաններին՝ շապիկների վրա հինգ անգամ տպված «Հանուն կանաչ ապագայի» (Por um futuro mais verde) բառերով, սակայն ՖԻՖԱ-ի պաշտոնյաները դա ընկալել են որպես քաղաքական ենթատեքստ, որն արգելված է Միջազգային ֆեդերացիայի կանոններով։

Արդյունքում, մրցաշարում բրազիլական ակումբը պարտավորվեց խաղալ ակումբային համազգեստի հին տարբերակով։

Հիշեցնենք, որ եզրափակչում «կանաչները» 1:2 հաշվով զիջել են «Չելսիին»: