«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, ամենայն հավանականությամբ, գալիք ամառանը կփոխի ակումբային գրանցումը: «Գայլերի» 22-ամյա աստղի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», Թուրինի «Յուվենտուսը» և Մադրիդի «Ատլետիկոն», տեղեկացնում է Calciomercato-ն։
Ձանիոլոյին հավակնում էին նաև «Բավարիան», «Տոտենհեմը» և «Միլանը», սակայն, ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտներ են համարվում «Յուվենտուսը», «Ատլետիկոն» ու «Լիվերպուլը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» չի կարողացել պայմանավորվել 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն Ա Սերիայի 20 խաղում դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև գոլ և երկու գոլային փոխանցում է կատարել Կոնֆերենցիաների լիգայի 4 խաղում:
Ձանիոլոյի պայմանագիրն իտալական թիմի հետ ավարտվում է 2024 թվականին։ Transfermarkt առցանց պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո: