Չելսիին թույլ չեն տա Պրեմիեր լիգայում` մարզաշապիկի վրա, կրել աշխարհի ակումբային առաջնության հաղթողի նշանը

Լոնդոնի «Չելսին» չի կարողանա Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում խաղացողների մարզաշապիկների վրա օգտագործել աշխարհի ակումբային առաջնության հաղթողի նշանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Լիգայի կանոններն արգելում են մրցաշրջանի ընթացքում համազգեստի փոփոխությունը: Այնուամենայնիվ, «Չելսին» կկարողանա օգտագործել նշանը Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի հանդիպումներում, եթե ստանա Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի թույլտվությունը:

Չեմպիոնների լիգայի խաղերում մարզաշապիկների վրա նույնպես կլինի աշխարհի ակումբային առաջնության հաղթողի նշանը։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» լրացուցիչ ժամանակից հետո հաղթեց բրազիլական «Պալմեյրասին» 2: հաշվով: