Նյուքասլը 2018-ից հետո առաջին անգամ է նման արդյունք գրանցում

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Նյուքասլը» 1:0 հաշվով հաղթանակի է հասել «Ասթոն Վիլայի» նկատմամբ:

Այսպիսով Էդի Հաուի թիմը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը։ Նախկինում երեք միավոր էին վաստակել «Լիդսի» (1:0) և «Էվերտոնի» (3:1) հետ հանդիպումներում:

«Նյուքասլը» նման շարք չի ունեցել 2018 թվականից, երբ թիմը մարզում էր Ռաֆայել Բենիտեսը։ 2018 թվականի նոյեմբերին նույնպես երեք անընդմեջ հաղթանակ էին տարել։

Հատկանշական է, որ նորեկ Կիրան Տրիպիերն երկու գոլի հեղինակ է դարձել վերջին երեք հանդիպումներում։ Այդ թվում՝ «Վիլայի» հետ խաղում հաղթական գոլը։

«Նյուքասլն» այժմ 21 միավորով մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է: