Մոուրինյո. Սա հինգերորդ դասարանի լրագրություն է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սասուոլոյի» դեմ խաղից հետո (2:2) քննադատել է իտալական մարզական լրատվամիջոցներին, հայտնում է Football Italia-ն:

«Հրապարակումների մի չնչին մասը ես չեմ կարող սուտ անվանել, մնացած ամեն ինչը հինգերորդ դասարանի լրագրություն է։

Սա լրագրություն է առանց բարոյականության, նա չգիտի լրագրության բուն էությունը՝ ճշմարտությունը։

Մենք ունենք թիմ, և եթե կա մի բան, որում մենք անպարտելի ենք, դա համախմբվածությունն է և ներդաշնակությունը։

Մեզ կարող են թույլ ասել, բայց ոչ ոք չի ասի, որ միասնական չենք։ Այո, խաղային տեսանկյունից մենք սահման ունենք։ Այո, այսօր բաց թողած երկրորդ գոլը մղձավանջային կլինի, ինչպես շատ այլ դրվագներ»,- ասել է Մոուրինյոն։

Նախորդ շաբաթ համացանցում էր հայտնվել պորտուգալացու և «Ռոմայի» խաղացողների զրույցի մանրամասները Իտալիայի գավաթում «Ինտերից» կրած պարտությունից հետո (0:2): Ֆուտբոլիստները դժգոհ էին, որ այս տեղեկությունը հայտնվել է մամուլում: