Չավի. Ես նրան որպես օրինակ եմ ներկայացնում մյուսներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լյուկ դե Յոնգի մասին:

«Կարծում եմ՝ մենք ինտենսիվությամբ չպարտվեցինք «Էսպանյոլին» և ընդհանուր առմամբ լավ խաղ ցուցադրեցինք՝ չնայած երկու միավորի կորստին:

(Լյուկ դե Յոնգի 4 գոլերի մասին վերջին 5 հանդիպումներում) Դրանք պատահականությաքն արդյունք չեն: Նա պրոֆեսիոնալ է, օրինակ ուրիշների համար։ Նա լավ իրացում ունի, երկու գոլային պահերից մեկն արդյունավետ է ավարտել։ Ես նրան միշտ օրինակ եմ բերում մյուսներն», Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Բարսելոնան» Լա լիգայի շրջանակում հյուրընկալվելիս 2:2 ավարտեց հանդիպումն «Էսպանյոլի» հետ: Կատալոնացիներին պարտությունից փրկեց Դե Յոնգի ավելացված 6-րդ րոպեին խփած գնդակը: