«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իր թիմ հրավիրել «Տոտենհեմի» առաջատարներից մեկին՝ Պյեր-Էմիլ Հեյբյերգին, հայտնում է Goal-ը։
«Տոտենհեմը» մարզելիս մասնագետն արդեն աշխատել է դանիացու հետ, ուստի շատ լավ գիտի ֆուտբոլիստի ուժեղ կողմերը։
Նշենք, որ Հեյբյերգի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։