ԵՎՐՈ-2020. Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը Կոպենհագենում կայացած խաղի լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել Խորվաթիայի ընտրանու դիմադրությունը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: Հատկանշական է, որ մինչև 85-րդ րոպեն իսպանացիները հաղթում էին 3:1 հաշվով:

Իսպանացիների կազմում 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պեդրին: Մինչև ընդմիջման գնալը Սարաբիան հավասարեցրեց հաշիվը: 57-րդ րոպեին Ասպիլիկուետան առաջ մղեց իսպանացիներին, իսկ 77-րդ րոպեին Ֆերան Տորեսը հաշիվը դարձրեց 3:1:   Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Օրշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 92-րդ րոպեին Պաշալիչը հավասարեցրեց հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում իսպանացիները 2 անպատասխան գոլ խփեցին խորվաթներին: Աչքի ընկան Մորատան ու Օյարզաբալը: Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: 

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: