Ռեալի առաջատարը կմեկնի Փարիզ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է վնասվածքից ապաքինվելուն։

Ֆրանսիացին կկարողանա խաղալ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում, հայտնում է As-ը:

Տեղեկությունը հաստատել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Մասնագետն ասել է, որ Բենզեման թիմի հետ թռչելու է Փարիզ։

ՊՍԺ-Ռեալ Մադրիդ հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին։