Միայն նրա սենյակ մտնելը տեսնելիս ուզում ես ցույց տալ, որ համապատասխանում ես իր մակարդակին. Դե Խեա

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Միայն նրա սենյակ մտնելը տեսնելիս ուզում ես ցույց տալ, որ համապատասխանում ես իր մակարդակին:

Նա շատ ուշադիր է հետևում իրեն, շատ է աշխատում, շատ պահանջկոտ է իր նկատմամբ։ Կարծում եմ, որ նա հիմա մի փոքր ավելի հանգիստ է, քան նախկինում, բայց նա մեքենա է:

Լավ է, որ տղաները տեսնեն, թե ինչպես պետք է հոգ տանել սեփական անձի նկատմամբ, եթե ցանկանում են տարիներ շարունակ մնալ ամենաբարձր մակարդակում»,- ասել է Դե Խեան El País-ին տված հարցազրույցում: