Մաղթում եմ, որ նրանք պարտվեն անգամ ընկերական խաղերում. Լոպես

«Էսպանյոլի» կիսապաշտպան և ավագ Դավիդ Լոպեսը կիսվել է իր մտքերով Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ։

Ֆուտբոլիստն ասել է, որ իր թիմն ամեն ինչ անելու է հաղթելու համար։

«Այս 90 րոպեի ընթացքում մենք պետք է ամեն ինչ տանք: Կարևոր չէ, թե մեզանից ով ինչ մարզավիճակով կժամանի հանդիպմանը: Անգամ, եթե հոգնած լինենք, պետք է հաղթենք:

Դերբին յուրահատուկ, հետաքրքրաշարժ և հուզիչ բան է: Բարսելոնա՞ ն: Նրանք լավ մարզավիճակում են, բայց մաղթում եմ, որ նույնիսկ ընկերական խաղերում պարտվեն։ Կարծում եմ՝ կկարողանանք վերափոխել ինքներս մեզ ու հասնել հաղթանակի։

Հունվարին մենք ունեցանք արդյունքներ, որոնց ընդհանրապես չէինք սպասում, ուստի առաջիկա հանդիպումը համարում ենք շրջադարձային»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ «Էսպանյոլ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին: