🎥 Բարսելոնայի ֆուտբոլիստը ստորագրություն է տվել Իսպանիայի մարզաշապիկով խոզին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը երեկ ինքնագրեր է ստորագրել երկրպագուների համար։

Երկրպագուներից մեկը Իսպանիայի մարզաշապիկով խոզի հետ մոտեցել է ֆուտբոլիստի մեքենային և ինքնագիր խնդրել։

Պուչը չի մերժել և իր մեքենայի պատուհանից ստորագրություն է տվել։