Ռունի. Շատ ֆուտբոլիստներ կգերադասեին սովորական մարդիկ լինել, քան ունենալ այս ամենը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է խաղացողների նկատմամբ հանրության վերաբերմունքի մասին իր մտքերով.

«Դուք ունեք փող, մեքենաներ, տներ, բայց կորցնում եք ձեր ազատությունը։ Մի քանի օր առաջ ես ու երեխաներս գնացինք զվարճանքի այգի, և ես ստիպված էի հեռանալ 10 րոպե անց:

Այնպես չէ, որ ես չեմ ուզում շփվել երկրպագուների հետ. ես հարյուր անգամ լուսանկարվեցի` բառացիորեն, և չկարողացա երեխաներին նայել:

Փորձում ես նորմալ կյանքով ապրել, բայց չի ստացվում։ Կարծում եմ՝ շատ խաղացողներ կգերադասեին սովորական մարդիկ լինել, քան ունենալ այս ամենը»,- ասել է «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչը BBC Sport-ին։