«Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը հայտնվել են մամուլում:
Ավելի վաղ Corriere dello Sport-ը հրապարակել էր պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո. պորտուգալացին ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և որ նրանք չունենք տղամարդկություն:
Ֆուտբոլիստներից ոմանք զայրացած են, որ այս տեղեկությունը հրապարակվել է, հայտնում է Il Messaggero-ն։ Նրանց հետաքրքրում է, թե ով կարող էր հրապարակայնացնել Մոուրինյոյի ելույթը, քանի որ զրույցին ներկա են եղել միայն մարզիչն ու խաղացողները։
Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» իրավիճակը բնութագրվում է որպես անկայուն, որոշ խաղացողներ դժգոհ են ինչպես Մոուրինյոյից, այնպես էլ ընդհանուր առմամբ ակումբի ղեկավարությունից: Ուստի նրանք պատրաստ են հեռանալ թիմից։