Մոդրիչ. 10-ը հիանալի տարիներ և կատարված երազանք

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ակումբում անցկացրած ժամանակի մասին։

«Ես «Ռեալում» եմ գրեթե 10 տարի, և ի՞նչ կարող եմ ասել։ Տասը հիանալի տարիներ, երազանքի իրականացում։ Ես շատ բանի եմ հասել, գուցե նույնիսկ ավելիին, քան սպասում էի: Բայց ես դեռ ցանկանում եմ մեծ նվաճումների հասնել «Ռեալի» հետ։

Այստեղ են իմ ամենավառ հիշողություններից շատերը: Ես իրոք անչափ երջանիկ եմ:

Երբեք չեմ բավարարվում ձեռք բերածով։ Միշտ ավելին եմ ուզում և հուսով եմ, որ դեռ կարող եմ ինչ-որ բանի հասնել «Ռեալում», Մոդրիչի խոսքերն է փոխանցում  Daily Mail-ը:

Խորվաթ կիսապաշտպանը «Ռեալում» անցկացրել է 417 հանդիպում: Այս խաղերում դարձել է 30 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ: