Եթե ցանկանար մնալ, արդեն պայմանագիրը կնքած կլիներ. Անելկա

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Երբ խաղացողը ցանկանում է անվճար հեռանալ…

Եթե նա ցանկանար մնալ, կարծում եմ, որ նա արդեն երկարաձգած կլիներ իր պայմանագիրը:

Ես հավատում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ռեալում», – ասել է Անելկան RMC Sport-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հույս ունի համոզել Մբապեին երկարաձգել ամռանը ավարտվող պայմանագիրը։