ՖԻՖԱ-ն թույլատրել է Լեսթերի ֆուտբոլիստին փոխել հավաքականը

«Լեսթերի» հարձակվող Ադեմոլա Լուկմանին` որի իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին», ՖԻՖԱ-ն թույլատրել է խաղալ Նիգերիայի հավաքականի գույներով:

24-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Անգլիայի Մ19, Մ20 և Մ21 հավաքականներում: «Երեք առյուծների» երիտասարդական հավաքականի հետ 2017 թվականին դարձել է աշխարհի առաջնության հաղթող:

Լուկմանը ծնվել է Լոնդոնում՝ նիգերիացի ծնողներից։

ԱԱ-2022-ի որակավորման 3-րդ փուլում Նիգերիայի հավաքականը մարտի 24-ին և 29-ին կխաղա Գանայի հետ։ Հաղթողը դուրս կգա եզրափակիչ մրցաշար, որը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։