«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Het Nieuwsblad-ը հայտնում է, որ բելգիացու բանակցությունները «աղվեսների» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ավարտվել են: Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում մասնակցություն ունեցող թիմ։ Մրցաշրջանի վերջում նա կգնահատի առկա բոլոր տարբերակները։
Ինչպես հայտնում է Gazet van Antwerpen-ը, «Լեսթերը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի մոտ 40 միլիոն եվրո։
Յունայթեդը վաղուց է հետաքրքրված 24-ամյա բելգիացու ծառայություններով: Վերջինիս նկատմամբ հավակնություն ունի նաև Մադրիդի «Ռեալը»: