ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է նրան, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումը։
Նա հիանալի խաղացող է, ով տարեցտարի ցույց է տալիս տաղանդը «Ռեալում»: Եթե նա չլինի, ապա դա մեծ կորուստ է Մադրիդի համար:
Սակայն չէի ասի, որ նրա բացակայություն որևէ օգուտ կտա ՊՍԺ-ին, բայց ակնհայտ է, որ նա բարձրակարգ հարձակվող է:
Բնականաբար, վերլուծություն անելիս, հաշվի կառնենք` Բենզեման խաղում է, թե ոչ», արգենտինացի մարզիչի խոսքն է մեջբերում Marca-ն։
ՊՍԺ-ի և «Ռեալի» միջև հաբդիպումը կայանալու է երեքշաբթի օրը: