ՈւԵՖԱ-ն կարծում է, որ դրանով վերջնականապես կոչնչացնի Սուպերլիգան

Չեմպիոնների լիգայի համար 15 միլիարդ եվրոյի հեռուստատեսային և մարքեթինգային գործարքը «նոր լուսաբաց» կլինի, ասել է ՊՍԺ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին:

Ալ-Խելաիֆին, The Times-ի կողմից ձեռք բերված նամակում, նաև ասում է, որ եռամյա գործարքը, որի արժեքը տարեկան 5 միլիարդ եվրո է 2024-2027 թվականներին, կնշանակի, որ մեծ տեղաշարժեր կլինեն ակումբների ուժերի հարաբերակցություններում:

ECA-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները նաև կարծում են, որ գործարքը վերջապես կոչնչացնի Սուպերլիգան` այն գաղափարը, որը պաշտպանում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը կմեկնարկի 2024 թվականին։ Խմբային փուլը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, մասնակիցների թիվը 32-ից կդառնա 36։