ԵՎՐՈ-2020. Խելահեղ վերջաբան հիմնական ժամանակում. Խորվաթիան հետ բերեց 2 գոլի տարբերությունն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ

Եվրո-2020. 1/8 եզրափակիչ

Իսպանիայի հավաքականը Կոպենհագենում մրցում է Խորվաթիայի ընտրանու հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: Հատկանշական է, որ մինչև 85-րդ րոպեն իսպանացիները հաղթում էին 3:1 հաշվով: 

Իսպանացիների կազմում 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պեդրին: Մինչև ընդմիջման գնալը Սարաբիան հավասարեցրեց հաշիվը: 57-րդ րոպեին Ասպիլիկուետան առաջ մղեց իսպանացիներին, իսկ 77-րդ րոպեին Ֆերան Տորեսը հաշիվը դարձրեց 3:1:   Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Օրշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 92-րդ րոպեին Պաշալիչը հավասարեցրեց հաշիվը:

Այսպիսով, այս խաղում քառորդ եզրափակչի մասնակիցը կորոշվի լրացուցիչ ժամանակում կամ 11 մետրանոց հարվածաշարերով:  

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: