«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին արգելվելու է մասնակցել Ա Սերիայի հանդիպումներին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հրապարակման համաձայն՝ գոյություն ունեցող կանոններն արգելում են սրտի խնդիր ունեցող մարդկանց մասնակցել կոնտակտային սպորտին վերաբերող մրցաշարերի:
Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը սրտի վիրահատության է ենթարկվել, սրտին դեֆիբրիլյատոր է տեղադրվել:
Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Քիչ անց հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։