Նա 1 տարի առաջ կարող էր տեղափոխվել ՊՍԺ, բայց վերջինս չլքեց Միլանը. Ռոմանո

«Միլանի» եզրային պաշտպան Տեո Էրնանդեսը մոտ մեկ տարի առաջ կարող էր հայտնվել Ֆրանսիայի առաջնությունում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված էր «Պարի Սեն Ժերմենը»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, չնայած փարիզյան գրանդի բովանդակային հետաքրքրությանը, 24-ամյա ֆրանսիացին նախընտրել է մնալ ռոսոներիների ճամբարում, ինչի արդյուքնում ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել 19-ամյա Նունո Մենդեշի հետ Լիսաբոնի «Սպորտինգից»:

Մեկ տարի անց Տեո Էրնանդեսի դիրքորոշումը չի փոխվել՝ շուտով նա պետք է նոր պայմանագիր ստորագրի «Միլանի» հետ, որը հաշվարկվելու է առաջիկա հինգ տարիների համար։ Կողմերն արդեն համաձայնեցրել են ապագա գործարքի բոլոր մանրամասները։

24-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից է հանդես գալիս միլանյան թիմի կազմում: