«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ իր թիմը լավագույնն է աշխարհում։
Պեպը «Բրենտֆորդի» հետ խաղից հետո պատասխանել է լրագրողի հարցին, փոխանցում է Sky Sports-ը:
Թոմաս Ֆրենկը («Բրենթֆորդի»մարզիչ) հենց նոր, իսկ այլ փորձագետներ էլ ընդհանրապես ասում են, որ «Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմն է: Դուք այդպե՞ս եք կարծում։
-Ոչ:
-Ինչո՞ւ:
«Քանի որ մենք աշխարհի լավագույն թիմը չենք, լավագույն թիմը «Չելսին» է, որը հաղթել է Չեմպիոնների լիգան»,- ասել է Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» այս պահին Պրեմիր լիգայի առաջատարն է: «Չելսին» էլ մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը: