Կոնտեն վերջին անգամ 2020 թվականին էր գրանցել նման արդյունք ներքին առաջնությունում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական դաշտում ուժերը չափեց «Սաութհեմփթոնի» հետ։

Տանտերերն անսպասելիորեն զիջեցին րցակցին 2:3 հաշվով:

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն երկար ժամանակ անց առաջին անգամ տնային պարտություն կրեց ազգային առաջնությունում։ Սա իտալացի մասնագետի առաջին անհաջողությունն էր 2020 թվականի հոկտեմբերից ի վեր։ Այդ ժամանակ «Ինտերը» Կոնտեի գլխավորությամբ սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին» 1:2 հաշվով, հայտնում է Squawka Twitter-ը։

Երեկվա պարտությունից հետո «Տոտենհեմը» 7-րդն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: