Նույնիսկ լավագույնի համար է բարդ դրան հարմարվելը. Պարեդես

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է Լիոնել Մեսսիի մասին, որը «Բարսելոնայից» տեղափոխվելուց հետո առաջին մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբում։

«Այսքան երկար ժամանակ մեկ թիմում խաղալուց հետո դժվար է հարմարվել նոր երկրին, նոր ակումբին, նոր թիմակիցներին։

Հեշտ չէ նույնիսկ Լեոյի համար, որը լավագույնն է աշխարհում։ Ակումբ գալն ու միանգամից հաջողության հասնելը հեշտ չէ, հավատացեք։

Բայց սա Լեոն է, նա անպայման կփոխի իրավիճակը և կխաղա իր բարձր մակարդակով», Պարեդեսի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Ընթացիկ առաջնությունում արգենտինացին Լիգա 1-ի 13 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։