Վերատի. ՊՍԺ-ն իրեն ավելի լավ կզգա Իտալիայի Ա Սերիայում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է Լիգա 1-ի մակարդակի մասին.

«Գիտեք, Լիգա 1-ը ամենաբարդ առաջնություններից է, անկասկած: Ձեզ դիմակայում են ֆիզիկապես շատ լավ պատրաստված, շատ ուժեղ խաղացողներ։ Եթե ​​մրցակիցը տակտիկապես լավ է պատրաստված, ապա հակագրոհների ժամանակ կարող է մեծ դժվարություններ առաջացնել։

Ա Սերիայում շատ մեծ շեշտադրում կա մարտավարության վրա։ Ես երբեք այնտեղ չեմ խաղացել (Մարկոն իր ողջ կարիերան անցկացրել է Իտալիայում՝ «Պեսկարայում» Սերիա B-ում), բայց երբ դիտում եմ Իտալիայի առաջնության հանդիպումները, կարծում եմ, որ ՊՍԺ-ի նման թիմն այնտեղ իրեն ավելի լավ կզգար։

Ֆրանսիայում, երբ դու տիրապետում ես գնդակին, պետք է անհապաղ մտածես, թե ինչ կանես այն կորցնելու դեպքում: Հետևաբար, կիսապաշտպանները պետք է կարողանան բավական արագ կազմակերպել հակապրեսինգը, պաշտպանվել առաջ գնալիս, որպեսզի հետո չվազեն 90 մետր:

Ֆրանսիայից դուրս Լիգա 1-ը չի ընկալվում այնպես, ինչպես արժանի է, բայց սա իրոք շատ բարդ առաջնություն է»,- ասել է Վերատին L’Équipe -ին։