Տեն Հագ. Ցավում եմ Մարկի համար, բայց կանայք շատ են տառապում

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Մարկ Օվերմարսի հեռացումը ակումբի մարզական տնօրենի պաշտոնից։

48-ամյա մենեջերի հետ պայմանագիրը խզելու պատճառը եղել են մի շարք ոչ տեղին հաղորդագրությունները, որոնք նա երկար ժամանակ ուղարկել է մի քանի կին գործընկերների։

«Տուժածները շատ են տառապում։ Այս իրավիճակը ինձ համար դժվար է։ Ես հաճախ մենակ եմ մնում և սովորականից մի փոքր ավելի հանգիստ եմ գործում: Ես պետք է էներգիա տամ թիմին, բայց նման լուրերից հետո առաջին օրերը դժվար են։

Փաստերը չգիտեմ։ Դա անձնական է: Կկատարվի պատշաճ ծառայողական քննություն։ Անշուշտ, ձեռնարկված միջոցառումների համար պետք է լինեին հիմնավոր պատճառներ։ Մարկը եզրակացություններ կանի այս ամենից հետո:

Իհարկե, ես ցավում եմ նրա համար։ Այժմ բարդ է կապ հաստատել Օվերմարսի հետ։ Սա կմնա իմ և Մարկի միջև։ Մենք աշխատում ենք մի շատ գեղեցիկ բանի վրա, բայց այս աշխատանքն ընդհատվում է։ Խրթին է, բայց փորձում եմ կենտրոնանալ տիտղոսի համար պայքարի վրա։

Իրավիճակը դիպչել է մեզ մինչև հոգու խորքը։ Մենք պետք է ընդունենք այն, ինչ տեղի ունեցավ»,- ասել է Տեն Հագը ESPN-ին տված հարցազրույցում: