Կեսիեն պատասխանել է իսպանական գրանդի առաջարկին

«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիի ապագան դեռևս անորոշ է:

Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ֆուտբոլիստի անվճար տրանսֆերի հարցում հետաքրքրված թիմերի թվում էր նաև «Բարսելոնան»:

Կատալոնական ակումբը և իվուարցի կիսապաշտպանը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի ֆինանսական պայմանների շուրջ։ Կեսիեն մերժել է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը։ Նրա պահանջները չափազանց շատ են«բլաուգրանայի» համար, և ակումբը չի ցանկանում ընդառաջել դրանց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դիրքը շտապ ուժեղացնելու կարիք չունի։

25-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:։