«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող և «Դերբի Քաունթիի» ներկայիս մարզիչ Ուեյն Ռունին կիսվել է 2006 թվականին «Չելսիի» դեմ խաղի հիշողություններով։
«Մենք գիտեինք, որ եթե «Չելսին» հաղթի այդ օրը` նրանք կհաղթեն առաջնությունը:
Մինչև իմ վերջին խաղը «Դերբիի» կազմում ես միշտ կրում էի մետաղական ծայրերով պլաստմասե շիպեր: Այս խաղի համար ես դրանք փոխեցի մեծ, երկար, մետաղականների՝ առավելագույն երկարությամբ, քանի որ ուզում էի ինչ-որ մեկին վնասվածք հասցնել:
Ես գիտեի, որ նրանք կհաղթեն այս խաղում: Ինձ թվում էր, որ նրանք այդ ժամանակ լավագույն թիմն էին, ուստի ես փոխեցի շիպերը:
Ջոն Տերին մարզադաշտը լքեց հենակներով: Ես անցք թողեցի նրա ոտքի վրա և խաղից հետո ստորագրեցի իմ մարզաշապիկը նրա համար… մի քանի շաբաթ անց այն ուղարկեցի նրան ու խնդրեցի վերադարձնել իմ շիպը:
Եթե նայեք, թե ինչպես են նրանք տոնել, ապա կտեսնեք Տերիին հենակներով»,- ասել է Ռունին BBC-ին։
Այս հարցազրույցից հետո Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Ռունիից պարզաբանում է խնդրել այս խոսքերի վերաբերյալ։