Երբ արու գորիլան տեսնում է Շաքիլին, մտածում է, որ վերջինս ցանկանում է խլել իր էգերին. Կենդանաբանական այգու տնօրեն

Մայամիի կենդանաբանական այգու տնօրենը բացատրել է, թե ինչու են գորիլաները խելագարվում, երբ տեսնում են Շաքիլ Օ’Նիլին, հայտնում է Insider-ը:

«Արու գորիլան տեսնում է Շաքին և մտածում, որ ուզում է վերցնել իր էգերին: Նա լրջանում է և փորձում վեր կենալ, որպեսզի հնարավորինս մեծ տեսք ունենա:

Բայց վերջում գորիլան նահանջում է։ Նա գիտի, թե ով է այստեղ գլխավորը»,- ասել է կենդանաբանական այգու տնօրենը։

Նախկինում լեգենդար կենտրոնական, այժմ TNT-ի փորձագետ Շաքիլ Օ’Նիլն իր փոդքաստում հայտնել էր, որ երբ նա մտնում է գորիլաների բաժին, նրանք խենթանում են: