Լոնդոնի «Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուար Մենդին վերադարձել է «ազնվականների» ճամբար:
Խաղընկերները ծափերով են դիմավորել դարպասապահին, որը օգնեց Սենեգալին նվաճել Ազգերի գավաթը` պատմության մեջ առաջին անգամ:
«Չելսին» այս պահին Աբու Դաբիում է, որտեղ մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը: