Ձեր զամբյուղը դատարկ է, ինչպես Տոտենհեմի գավաթների պահարանը. Արսենալի ինտերնետ-խանութ

«Արսենալը» կատակել է «Տոտենհեմի» քիչ նվաճած գավաթների մասին:

«Զինագործների» առցանց խանութի օգտատերերը կայքում անսովոր հաղորդագրություն են նկատել. Զամբյուղի պատկերակի վրայով սահելիս հայտնվել է. «Ձեր զամբյուղը դատարկ է, ինչպես «Տոտենհեմի» գավաթների պահարանը» տեքստը։

Ավելի ուշ «Արսենալը» հայտարարել է, որ հաղորդագրությունը սխալ է. «Սա տեղադրվել է կայքում սխալմամբ և առանց պատշաճ ստուգումների ու հաստատումների, և որքան հնարավոր է շուտ կհեռացվի», – ասվում է ակումբի հայտարարության մեջ:

«Տոտենհեմը» իր վերջին գավաթը նվաճել է 2008 թվականին, երբ հաղթել է Լիգայի գավաթը։ Ակումբը չի հաղթել Անգլիայի գավաթը 1991 թվականից, իսկ առաջնությունը՝ 1961 թվականից։