Բելգիայի հավաքականի մարզիչը նշել է Եվրո-2020-ի լավագույն թիմին

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ասել է, որ Եվրոպայի առաջնության ուժեղագույն թիմը Իտալիայի հավաքականն է:

«Իտալիան մրցաշարի լավագույն թիմն է: Մանչինին ցույց է տվել թիմի առաջընթացի հիանալի օրինակ ազգային ընտրանու մակարդակում: Մենք սպասում ենք երկու մեծ թիմերի հանդիպման», – մեջբերում է Մարտինեսին Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Իտալիան ու Բելգիան կհանդիպեն Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի խաղում: Հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ հուլիսի 2-ին: 

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: