Ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը մոտ է ղազախական «Աստանա» տեղափոխվելուն, փոխանցում է metaratings.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են գործարքի բոլոր մանրամասների շուրջ։ Առաջիկա մի քանի օրերին տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի։
Վարդանյանը վարձավճարով հանդես էր գալիս «Փյունիկում» և Սոչիի թիմ վերադառնալուց հետո կարիերան շարունակելու տարբերակներ էր փնտրում։
Հիշեցնենք, որ «Աստանայում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: