Պիոլի.Նա առյուծ է, որը հիմա վանդակում է

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչի և Օլիվյե Ժիրուի մասին։

Իբրահիմովիչը շարունակում է ապաքինվել աքիլեսյան ջլի վնասվածքից։

«Զլատանը առյուծ է, որը հիմա վանդակում է: Նա ունի մոտիվացիա և հավակնություններ՝ օգնելու թիմին խաղադաշտում, և հույս ունի, որ շուտով կվերադառնա խաղադաշտ: Ցավոք Իբրան վաղը չի կարողանա խաղալ: Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Օլիվիեն ապացուցում է իր արժեքը խաղադաշտում և անում է այն, ինչ իրեն խնդրում են: Նա հիանալի խաղացող է և ունի մարդկային շատ լավ արժանիքներ: Ժիրուն ուժեղ խաղացող է, ով որոշիչ օգնություն է ցույց տալիս թիմին», Պիոլիի խոսքերն է հաղորդում  Football Italia-ն:

Իբրահիմովիչն այս մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում անցկացրել է 19 հանդիպում` դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ժիրուն իր ակտիվում ունի 21 հանդիպում և նույնպես 8 գոլ ու 2 գոլային փոխանցում: