Նա 15 տարեկանում ասաց, որ դառնալու է նոր Իբրահիմովիչ և խաղալու է Յուվենտուսում. Բոժինով

«Պարտիզանի» նախկին հարձակվող Վալերի Բոժինովը, կիսվել է սերբական ակումբում հարձակվող Դուշան Վլահովիչի հետ աշխատելու հիշողություններով։

«Նա ասաց, որ կլինի նոր Իբրահիմովիչը և մի օր կխաղա «Յուվեում»: Նա 15 տարեկան էր, բայց արդեն աշխատում էր ուժեղագույններից մեկը դառնալու վրա։

Ես հանդիպեցի նրա հետ, երբ նա դեռ 16 տարեկան չէր, բայց նույնիսկ այն ժամանակ նա հոգեպես մեծ խաղացող էր։

Ֆիզիկական առումով նա շատ լավ կազմվածք ուներ, բայց ամենից առաջ աչքի էր ընկնում առնականությամբ, ագրեսիվությամբ և գոլեր խփելու ծարավով։ Հանդիպումների ժամանակ տեխնիկապես միշտ մեկ քայլ առաջ էր մնացածներից, խենթ գոլեր էր խփում։

Դոշանն ասաց, որ մի օր խաղալու է շատ բարձր մակարդակով, համոզված է դրանում։ Նրա փառասիրությունը, համեստության հետ զուգակցված, աչքի է ընկել արդեն 16 տարեկանում։ Մտածում էր միայն ֆուտբոլի մասին։ Այս տարիքում հատկապես դժվար է կենտրոնացված մնալը»,- ասել է Բոժինովը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: