ՊՍԺ-ի առաջատարներից մեկն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Ռեալի դեմ խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Լրագրող Ադրիեն Գրենյեն, հղում անելով L’Equipe-ին, հայտնում է, որ հավանականությունը, թե բրազիլացին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչին, շատ փոքր է։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍԺ-ի և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին: