Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է Ռոնալդուն խնդրել հաշտեցնել իրեն և Ռունիին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել հաշտեցնել իրեն և Ուեյն Ռունիին 2006 թվականին։

Ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել 2006 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության Պորտուգալիա-Անգլիա հանդիպման ժամանակ (0:0, 3:1՝ 11-մետրանոցներով):

Երկրորդ խաղակեսում Ռունին հեռացվեց խաղադաշտից Ռիկարդո Կառվալյուի վրա կանգնելու համար: Ռոնալդուն սկսեց մրցավարին դիմել անգլիացի հարձակվողին կարմիր քարտ տալու պահանջով, ում հետ նրանք միասին խաղում էին «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ռունին, վրդովված այս պահվածքից, հրեց պորտուգալացուն։

«Խաղից հետո Ռունին վրդովված էր հանդերձարանում։ Երբ մենք քայլում էինք դեպի ավտոբուսը, Կրիշտիանուն բռնեց ինձ և ասաց. «Ռի, կարող ես ասել Ուեյնին, որ ես ուզում եմ խոսել նրա հետ, ասել, որ ես նման բան չէի պլանավորել։ Իմ պահվածքում թշնամանք կամ չարություն չկար։ Մենք նույն թիմում ենք, ես երբեք դա չէի անի, նա իմ ընկերն է, իմ կողմնակիցը»:

Ես գնացի Ռունիի մոտ և ասացի, որ Ռոնալդուն ցանկանում է խոսել իր հետ։ Ես Ուեյնին իջեցրի ավտոբուսից և տարա Ռոնալդուի մոտ։ Դրանից հետո ես ոչինչ չասացի։ Չգիտեմ՝ ես ավարտեցի այս պատմությունը, թե իրենք, բայց նրանք հաշտվեցին»,- ասել է Ֆերդինանդը Daily Mail-ին։