Բավական է ձեզ ծաղրածուների տեղ դնեք. Ռոմայի երկրպագուներ

Իտալական «Ռոմայի» ակտիվ երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանի դիմաց, հայտնում է Fooball Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» ուլտրասները հոգնել են իրենց թիմի նկատմամբ անարդար և կողմնակալ մրցավարությունից: «Գայլերի» երկրպագուների համար վերջին կաթիլը մրցավարի գործողություններն էին «Ջենոայի» դեմ վերջին խաղում (0:0): Մրցավարը դրվագներից մեկում, չհաշվեց 90+3-րդ րոպեին Նիկոլո Ձանիոլոյի գոլը, իսկ մի քանի ակնթարթ անց խաղացողին հեռացրեց խաղադաշտից՝ մրցավարի որոշումից դժգոհ լինելու պատճառով։

«Ռոմայի» երկրպագուները Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց պաստառ են պարզել, որտեղ գրված է. «Կանոնները բոլորի համար նույնն են, բայց ոչ բոլորն են հավասար մինչև այս կանոնների կիրառումը։ Դադարեք ձեզ ծաղրածուների տեղ դնեք»:

Հիշեցնենք, որ «Ռոման» վաստակել է 39 միավոր և 6-րդն է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։