«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է կատալոնական ակումբի վինգեր Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակը, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում։
«Ինձ չի հետաքրքրում, թե «Բարսան» որքան է վճարել նրա համար: Ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում խաղի ընթացքում։ Նա որակ ունի, արագ է, գոլ է խփում: Բայց նրա խնդիրը իր միջավայրում է։
Կարծում եմ, որ նա սխալ է թույլ տվել և նրան չի կարելի ներել։ Դեմբելեն գիտի, որ երկրպագուները չեն աջակցի իրեն: Պետք է փոխի իր մտածելակերպը: Նրա խնդիրն այն է, որ չգիտի ակումբի պատմությունը։
Ուսմանը պետք է իմանա, որ ֆուտբոլը միայն վազք չէ։ Նա պետք է լսի: Ես սովորել եմ Յոհան Կրոյֆի մոտ։ Ես դիտել եմ նաև այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Պապենը, Լինեկերը, Գերդ Մյուլերը և Վան Բաստենը: Մեծացել եմ այս մարդկանց հետ և ցանկանում էի ինչ-որ բան փոխել իմ խաղում:
Վերջին 12 տարիների ընթացքում ֆուտբոլի աշխատավարձը կտրուկ աճել է. Նա պետք է աշխատի։ Ես երբեք չեմ կասկածել նրա որակների վրա, բայց նա պետք է ելք գտնի այն իրավիճակից, որում գտնվում է։ Նա չի մասնակցել 114 խաղի, և միայն 20 խաղ է անցկացրել ամբողջությամբ։
Ամեն դեպքում, վերաբերմունքը, որը ցույց է տալիս, հուշում է, որ նա կհեռանա մրցաշրջանի ավարտին»,- ասել է Ստոիչկովը BeIn Sports-ին։