«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»։
26-ամյա ֆուտբոլիստը ամռանը կմիանա իր նոր թիմին անվճար տրանսֆերով, հայտնում է Frankfurter Rundschau-ն՝ հղում անելով գերմանացու շրջապատին։ Այս տեղեկությունը հաստատում է նաեւ Sport Bild-ի ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Մրցաշրջանի ավարտին լրանում է ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։ Նա չի կարողացել բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ, քանի որ իրեն չեն բավարարել առաջարկվող ֆինանսական պայմանները։
Նաև Զյուլեի հեռանալու որոշման վրա ազդել է այն, որ «Բավարիան» երկար ժամանակ չի կապվել նրա հետ, և երբ դա տեղի է ունեցել, առաջարկը եղել է բանավոր։