Չելսիի պաշտպանը մերժել է ներկայիս ակումբի և Ռեալի առաջարկները

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը բանակցություններ է վարում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։

Ըստ The Athletic-ի, 28-ամյա գերմանացի խաղացողը շարունակում է պահանջել աշխատավարձի բարձրացում: Ռուդիգերը մերժել է ակումբի շաբաթական 200 000 ֆունտ ստեռլինգ պայմանագրի առաջարկը:

Նա ցանկանում է շաբաթական ստանալ մոտ 225 հազար ֆունտ ստերլինգ։ Սա ավելին է, քան նա պահանջել էր ի սկզբանե բանակցություններում։ Ռուդիգերը մերժել է նաև «Ռեալի» առաջարկը։

Այժմ Ռուդիգերը շաբաթական 100 հազար ֆունտ է ստանում։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ «Բարսելոնան» և «Բավարիան» հետևում են Անտոնիոյի շուրջ պտտվող իրավիճակին: