Լիվերպուլը շարունակում է հուսալ, որ ամռանը կկարողանա ձեռք բերել Բարսելոնայի երիտասարդ աստղին

«Լիվերպուլը» հույս ունի այս ամառ օգտվել «Բարսելոնայի» ծանր ֆինանսական դրությունից:

Կատալոնական ակումբը փորձում է համոզել կիսապաշտպան Գավիին, որպեսզի վերջինս նոր պայմանագիր կնքի, սակայն ֆուտբոլիստին չի բավարարում նոր պայմանագրով աշխատավարձի չաձը։

Ինչպես հայտնում է Daily Express-ը, «Լիվերպուլը» ցանկանում է օգտվել այս իրավիճակից և մոտ ապագայում առաջարկով դիմել 17-ամյա կիապաշտպանին:

Գավին այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: