Սկուդետո՞. Դա վերաբերում է երեք ակումբի, ոչ մեզ

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Վերոնային» և ջախջախիչ հաղթանակի հասավ 4:1 հաշվով:

«Բիանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է հանդիպման արդյունքը, ինչպես նաև պատասխանել Սկուդետտոյի համար հնարավոր պայքարի մասին հարցին։

«Այսօր շատ լավ հանդիպում էր բոլոր տեսակետներից: Ինձ դուր եկավ, թե ինչպես Մորատան և Դիբալան աշխատեցին պաշտպանությունում` շատ բարձրակարգ հանդիպում: Մենք պետք է շարունակենք աշխատել, մենք պետք է պայքարենք Իտալիայի գավաթի համար և որքան հնարավոր է բարձր հորիզոնականում ավարտենք առաջնությունը:

Սկուդետո՞. Դա վերաբերում է միայն «Ինտերին», «Միլանին» և «Նապոլիին»: Մենք դուրս են մնացել այս պայքարից, վաղուց: Մրցաշրջանը պետք է ավարտենք Չեմպիոնների լիգայի գոտում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։