Ռոնալդուն հայտարարությամբ է հանդես եկել Պորտուգալիայի հավաքականի՝ Եվրո-ից դուրս մնալուց հետո

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Բելգիայից կրած պարտությունից և մրցաշարից դուրս մնալուց հետո․

«Մենք չկարողացանք ցանկալի արդյունքի հասնել ու ավելի շուտ դուրս մնացինք մրցաշարից, քան ցանկանում էինք։ Բայց մենք հպարտ ենք այս մրցաշարում մեր անցած ճանապարհից։ Մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը, որպեսզի պաշտպանենք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Այս թիմը ապացուցեց, որ առաջվա պես կարող է ուրախություն պարգևել պորտուգալացիներին։ Երկրպագուներն առաջինից մինչև վերջին րոպեն աջակցում էին մեզ։ Մենք կռվում էինք նրանց համար, որպեսզի արդարացնենք նրանք վստահությունը։ Չկարողացանք հասնել այնտեղ, որտեղ ցանկանում էինք, բայց մենք անկեղծորեն շնորհակալ ենք նրանց։

Շնորհավորում ենք Բելգիային և հաջողություն ենք մաղթում մյուս թիմերին։ Իսկ մենք կվերադառնանք ավելի ուժեղացած։ Առաջ Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: